Կարապներն արդեն Կարապի լճում են
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Կենդանաբանական այգուց 4՝ 2 սև և 2 սպիտակ կարապ է տեղափոխվել Կարապի լիճ: Երեխաների պաշտպանության միջազգային օրվա՝ հունիսի 1-ի կապակցությամբ սա ինքնատիպ ու հաճելի անակընկալ էր ոչ միայն փոքրերի, այլև, ինչու չէ, նաև մեծերի ու մայրաքաղաքի հյուրերի համար:
Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ կարապները լճում կապրեն մինչև տարեշրջանի ավարտը:Նրանց խնամքով զբաղվելու են Երևանի կենդանաբանական այգու մասնագետները, ովքեր հորդորում են սեփական նախաձեռնությամբ չկերակրել կարապներին:Այդ մասին նաև հուշում են լճին հարակից տեղադրված ցուցանակները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել