HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խոշոր վթար Երևան-Սևան ճանապարհին. կան վիրավորներ

Այսօր` ժամը 08.04-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճա­նա­պարհի 13-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեպքի վայրում են գտնվել ՀՀ ԱԻ նախարար Ա.Երիցյանը, ՓԾ օրվա պատասխանատու փ/ծ գնդապետ Ա.Վարդանյանը և ՕԿՎ պետ փ/ծ գ-տ Ա.Ցոլակյանը: Տուժածները տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ:

Պարզվել է, որ բախվել են «Մերսեդես Պրինտեր» մակնիշի Ф678 ХК 34 պետհամարանիշի միկրոավտոբուսը և «ՎԱԶ 21 012» մակնիշի 24 ՏՏ 112 պետհամարանիշի ավտոմեքենան: «Մերսեդես Պրինտեր» միկրոավտոբուսի վարորդ՝ 1962թ. ծնված Ռաֆյան Աշոտը, ուղևորուհիներ՝ Օխիկյան Ելենան և Հայկանուշ Սահակյանը տեղափոխվել են Աբովյան քաղաքաի հիվանդանոց, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել:

Այս պահի դրությամբ 6 տուժած տեղափոխվել է «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

ԱԻՆ-ն լրացուցիչ տեղեկություններ կտրամադրի ավելի ուշ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter