Նոր արագաչափեր` Երևան-Գյումրի-Վրաստան միջպետական ավտոճանապարհին և Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Մասնավորապես. 2013 թվականի հունիսի 3-ից գործարկվելու են Երևան-Գյումրի-Վրաստանի սահման Մ-1 միջպետական նշանակության ավտոճանապարհին՝ Պռոշյան գյուղի տարածքում (երկու ուղղություններով) և Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի Քոչինյան փողոցում տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը:
«Տեղեկացնում ենք նաև, որ տվյալ ճանապարհահատվածներում երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է»,- հայտնում է Ճանապարհային ոստիկանությունը և հորդորում վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել