HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հունիսմեկյան միջոցառումներ Երևանի կենդանաբանական այգում

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա` հունիսի 1-ի կապակցությամբ Երևանի քաղաքապետարանը մի շարք տոնական միջոցառումներ է նախաձեռնել Երևանի կենդանաբանական այգում. մրցույթներ, վիկտորինաներ, ինտելեկտուալ խաղեր, հայրենի բնաշխարհն ու կենդանական աշխարհը ներկայացնող պատմություններ:

Ամենաակտիվ ու բանիմաց փոքրիկներին նվերներ են հանձնվել: Օրվա ընթացքում կենդանաբանական այգու տարբեր հատվածներում նախատեսված են նաև թատերական ներկայացումներ ու համերգային ծրագրեր: Անհատ բարերարներից մեկի օժանդակությամբ, ի դեպ, կենդանաբանական այգում այսօր կբացվի նաև բորենու նոր ազատավանդակը: Հունիսի 1 –ին մինչև 16 տարեկան բոլոր երեխաների մուտքը կենդանաբանական այգի անվճար է: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter