Էդվարդ Նալբանդյանը կայցելի Միացյալ Նահանգներ
Հունիսի 3-4-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Միացյալ Նահանգներ: Վաշինգտոնում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում կունենա ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ:
Միացյալ Նահանգների մայրաքաղաքում նախատեսված են Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հանդիպումները ԱՄՆ Կոնգրեսում, և ելույթը Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնում:
«Այցելության շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը կհանդիպի նաև ամերիկահայ կազմակերպությունների ներկայացուցիչներին»,- հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել