
Ինչո՞ւ են «Արմավիա»-ի տոմսերը թանկ
«Արմավիա» ընկերությունը սկսել է գնել բոլոր վարձակալած օդանավերը, ինչի հետևանքով ավելացել է ընկերության վարկային պորտֆելը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ գործարար Միխայիլ Բաղդասարովն ասաց, որ դրանից ընկերության տնտեսական վիճակը չպետք է վատանա, այլ պետք է լավանա: «Մենք կարծում ենք, որ ավելի լավ է վարկերը վճարենք, քան օդանավերի վարձակալությունը, որովհետև, վարձակալության համար վճարելով, օդանավը քեզ չի վերադառնում»,- ասաց գործարարը:
Նա միևնույն ժամանակ տեղեկացրեց, որ թռիչքների պահանջարկը աշխարհում նվազել է, հատկապես Թունիս, Եգիպտոս և այլ երկրներ, ինչի հետևանքով ավելի շատ օդանավ կա, քան անհրաժեշտ է մարդկանց փոխադրման համար, այդ պատճառով էլ օդանավի գները նվազել են, բայց օդանավի վարձակալության գները փոփոխության չեն ենթարկվել: Լրագրողներից մեկի հարցին, թե արդյոք կան սնանկանալու վտանգներ, պատասխանեց, որ չկան, բայց ԶԼՄ տարբեր միջոցներ փորձում են վարկաբեկել ընկերությանը` նմանատիպ լուրեր տարածելով:
Ինչու են ամռան ամիսներին տոմսերը թանկ, մասնավորապես, ինչու է Երևան Բեյրութ-Երևան տոմսը 450 դոլարից դարձել է 650 դոլար հարցին` Մ. Բաղդասարովը պատասխանում է, որ սկզբում վաճառվում են ամենաէժան տոմսերը, հետո` քիչ ավելի թանկերը, իսկ վերջում, հատկապես ամռան ամիսներին, մնում են ամենաթանկ տոմսերը:
Քանի որ ձմռանը քիչ են տոմս գնում, այդ ժամանակ դեռ լինում են էժան ու միջին թանկության տոմսեր, իսկ ամռանը` հուլիս-օգոստոսին, մնում է քիչ ու թանկ` 300, 500, 600 դոլար և ավելի:
«Հաճախ ստացվում է, որ մեր մոտ ավելի թանկ է, քան «Սիբիր»-ում կամ այլ ընկերություններում, դա ոչ թե այն պատճառով է, որ մենք ենք թանկ վաճառում, այլ էժան տոմսերը արագ են ավարտվում, իսկ նրանց մոտ` ոչ, գնում են նրանցը, հետո երբ ավարտվում է, մեր թանկ տոմսերն են գնում»,- բացատրում է Մ. Բաղդասարյանը:
Գործարարը մանրամասնում է, որ 25 տոմս վաճառվում է էժան, 30-ը` միջին գնով, 40-ը` ավելի թանկ, իսկ վերջին մնացած տոմսերը ամենաթանկերն են: Զեղչեր լինում են ձմռանը, երբ պահանջարկն ավելի քիչ է:
Մ. Բաղդասարովն ասում է, որ ընկերությունում նորություններ էլ կան. չվերթ է բացվել դեպի Լիոն, լրացուցիչ 2 չվերթ է բացվում Մոսկվա` «Վնուկովո» և «Դոմոդեդովո» օդանավակայաններ: Չվերթներ սպասվում են նաև Մադրիդ, Բարսելոնա, Մարսել ևՎենեցիա:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել