HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտակարգ դրություն Չեխիայում. ջրհեղեղի վտանգը հասել է ամենաբարձր մակարդակի

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում հրատարակվող Օրեր պարբերականը հաղորդում է, որ Չեխիայի ողջ տարածքում հայտարարված է արտակարգ դրություն՝ ջրհեղեղի վտանգն արդեն ամենաբարձրն է՝ 3-րդ մակարդակի։ Ժամ առ ժամ ջուրը գրավում է նոր գյուղեր ու քաղաքներ։ Ամենածանր վիճակում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու տակ գտնվող Չեսկի Կրումլով քաղաքը։ Բանակից 300 զինվոր շտապ ուղարկվել է Պրահա՝ պաշտպանական պատերի պատրաստմանն աջակցելու նպատակով։

Ամենածանր վիճակը սպասվում է վաղը առավոտյան ժամը 8-ին։ Արդեն իսկ փակվել են Պրահայի մետրոյի կենտրոնական բոլոր կայարանները, Կարլի հանրահայտ կամուրջը, դադարեցվել են քաղաքային տրանսպորտի որոշ երթուղիներ։ Այդ մասին մանրամասն կարելի է տեղեկանալ հետեւյալ հասցեում՝ www.dopravniinfo.cz

Շտապ էվակուացվում են Վլտավայի ափին գտնվող հիվանդանոցների հիվանդները, ինչպես նաեւ գետին մոտ գտնվող բնակավայրերի բնակիչները։  Պրահայի կենդանաբանական այգին նույնպես արագ էվակուացվում է։ Հիշեցնենք, որ 2002 թվականի ջրհեղեղի ժամանակ այդպես էլ չկարողացան փրկել փղերից մեկին։

Ջրհեղեղից արդեն տուժում են նաեւ Գերմանիայի սահմանամերձ շրջանները:

 

Լուսանկարը՝ ČTK/AP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter