
Բաղդասարովը Միքայել Մինասյանի հետ տարաձայնություններ չունի
Այսօր լրագրողները գործարար Միխայիլ Բաղդասարովից հետաքրքրվեցին, թե ինչպես է ավարտվել նրա և նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Միքայել Մինասյանի միջև եղած լարված հարաբերությունները:
«Ես որևէ տարաձայնություն չեմ տեսնում: Առաջինը, որովհետև մենք նույնիսկ հաճախակի շփում չունենք, եթե հանդիպում ենք, ապա ինչ-որ միջոցառումների ժամանակ»,- ասաց գործարարը:
Իսկ Մ. Մինասյանի հետ տարաձայնության, ինչպես նաև ընկերության սնանկացման մասին լուրերն անձամբ իմացել է լրատվամիջոցներից: «Ես տեղեկություններ չունեմ»,- ամփոփեց Մ. Բաղդասարովը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել