HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել են Համաշխարհային բանկի հետ փոխգործակցության ամրապնդմանն առնչվող հարցեր

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Համաշխարհային բանկի գործադիր տնօրեն Ֆրենկ Հիմսկերկին: Կառավարության ղեկավարը գոհունակություն է հայտնել Համաշխարհային բանկի հետ փոխգործակցությունից և հույս հայտնել, որ առաջիկայում ևս երկկողմ համագործակցությունն էլ ավելի կընդլայնվի ու կամրապնդվի: 

Այդ համատեքստում, զրուցակիցները քննարկել են Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ մեր երկրում, մասնավորապես՝ գյուղատնտեսության, պետական ապարատի և տեղական ինքնակառավարման համակարգերում իրականացվող նախագծերի ընթացքն ու դրանց հետագա ընդլայնման հնարավորությունները:

Համաշխարհային բանկի գործադիր տնօրենի խնդրանքով կառավարության ղեկավարը ներկայացրել է նաև Հայաստանի տնտեսության վիճակը, մեր երկրում իրականացվող բարեփոխումների ընթացքն ու այդ ուղղությամբ նախատեսվող հետագա քայլերը: 

Ֆրենկ Հիմսկերկը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ բովանդակալից զրույցի համար, և խոստացել երկկողմ փոխգործակցության ընդլայնման ուղղությամբ ՀՀ կառավարության նկատառումները ներկայացնել Համաշխարհային բանկի քննարկմանը: Այս մասին տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter