Հայաստանի ձյուդոիստները հաղթել են
Բառնաուլում ավարտվեց ձյուդոյի միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին Հայաստանի երիտասարդական և դեռահասների հավաքական թիմերը:
Մրցանակային առաջին տեղեր գրավեցին Գոռ Հակոբյանը, Աշոտ Մնացականյանը, Նարեկ Շատվերյանը, Գրիգոր Սահակյանը, Գրիգոր Մխիթարյանը, Գարիկ Հարությունյանը և Դավիթ Ղազարյանը, երկրորդ հորիզոնականը Վահե Ղազարյանը երրորդը՝ Դավիթ Նալբանդյանը:
«Այսպիսով, մեր բոլոր մարզիկները վերադարձան մեդալնորով: Մեր հավաքական թիմին դիմավորել և բարձր մակարդակով ճանապարհել է Բառնաուլի հայ համայնքը, որի համար Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան հայտնում է իր շնորհակալությունը»,- նշված է ֆեդերացիայի տարածած հաղորդագրությունում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել