HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ա. Գեւորգյանն ընդունեց սփյուռքահայ գրող Վահան Զանոյանին

Փոխվարչապետ, Հայաստանում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդի նախագահ Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց սփյուռքահայ գրող Վահան Զանոյանին, ով իր ստեղծագործություններում անդրադառնում է թրաֆիքինգի խնդրին: Նրա վերջին` «Հեռավոր մի տեղ» վեպի շնորհանդեսը տեղի էր ունեցել մայիսի 31-ին, Երեւանում:

Փոխվարչապետը նշեց, որ ծանոթ է գրողի գործին եւ շնորհակալություն հայտնեց խնդիրը բարձրացնելու, հանրության ուշադրությունն այդ երեւույթի եւ նրա զոհերի ճակատագրի  վրա  հրավիրելու համար: Նա նկատեց, որ գեղարվեստական ստեղծագործությունները հաճախ ավելի մեծ ազդեցություն են ունենում հանրության վրա եւ ավելի հասանելի են ներկայացնում խնդիրը, բացահայտում երեւույթի հետ կապված վտանգները:

Ա. Գեւորգյանն անդրադարձավ Հայաստանում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդի կողմից վերջին տարիներին իրականացված եւ իրականացվելիք աշխատանքներին: Նա նշեց, որ Հայաստանի իշխանությունները մեծ նշանակություն են տալիս թրաֆիքինգի դեմ պայքարին, այդ ուղղությամբ տեսանելի արդյունքներ արձանագրվել են, սակայն քայլերը շարունակվում են: Այս տարի կառավարության կողմից հաստատվել է նաեւ «Հայաստանի Հանրապետությունում 2013-2015 թթ. ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի)  դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը», եւ այն իրականացնելու հարցում խորհուրդը համագործակցում է ինչպես միջազգային, այնպես էլ տեղական կազմակերպությունների հետ:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին թրաֆիքինգի դեմ պայքարի արդյունավետ կազմակերպման, հանրությանն այդ երեւույթի վտանգների մասին իրազեկելու, ինչպես նաեւ այլ հարցերի շուրջ: Այս մասին տեղեկացնում է ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մեկնաբանություններ (1)

hamlet hambardzumyan
kardacel em,hrashali gorc.verjapes meky exav vor barcracrec ayd harcy layn massaneri hamar,bravo Vahan

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter