
Բաղդասարովը կդառնա՞ Վրաստանի ազգային փոխադրողի սեփականատերը
Գործարար Միխայիլ Բաղդասարովն իր բիզնեսը Վրաստան չի տեղափոխում: Այսօր այդ մասին լրագրողներին հավաստիացրեց անձամբ գործարարը: «Իսկ ինչ տեղափոխել` ցեմենտի գործարա՞նը, թե՞ ավիաընկերությունը»,- հարցով արձագանքեց գործարարը:
Մ. Բաղդասարովի կարծիքով, կապիտալը հենց այնպես չեն տեղափոխում, տեղափոխում են բիզնեսի այնպիսի տեսակ, որն արդեն գործում է Հայաստանում, օրինակ, ծխախոտի արտադրությունը:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե կարող է նոր ընկերություն բացել հարևան երկրում, Մ. Բաղդասարովը պատասխանում է. «Իսկ ինչի՞ս է պետք նորը բացել: Ես կարծում եմ, որ պետք է աշխատել մեկ ուղղությամբ, որում արդեն մասանագիտացել ես, եթե ինչ-որ տեղ որևէ գործ ես բացում, ապա այն ուղղությամբ, որում արդեն պրոֆեսիոնալ ես»:
Միխայիլ Բաղդասարովը խոստովանեց, որ առաջարկություն է ստացել գնել վրացական ազգային փոխադրող ընկերությունը, սակայն դեռ վերջնական որոշում չի կայացրել:
Մեկնաբանել