HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շիրակի, Կոտայքի, Արագածոտնի, Լոռու և Տավուշի բազմաթիվ գյուղերում կարկուտ է տեղացել

Հունիսի 3-ին տեղեկություն է ստացվել, որ կարկուտ է տեղացել Շիրակի մարզի Աղին, Հայկաձոր, Սառնաղբյուր, Սարակապ Լեռնակերտ, Բագրավան, Լանջիկ, Ձիթհանքով, Ջրափ գյուղերում, Արագածոտնի մարզի Հակկո, Գետափ, Մաստարա, Շողակն գյուղերում, Լոռու մարզի Ահնիձոր գյուղում, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում, Թեղնիկ գյուղում և շրջակա տարածքներում:

Վնասվել են ցանքատարածքներ և մշակովի այգիներ: Վնասի չափերը ճշտվում են:

Նշված տարածքները ԱԻՆ «Մեվանծ» ՊՈԱԿ-ը չի վերահսկում, իսկ Արագածոտնի մարզում տեղակայված ԱԻՆ «Մեվանծ» ՊՈԱԿ-ի հակակարկտային կայաններից կատարվել է 4280 կրակոց:

Նույն օրը տեղեկություն է ստացվել, որ կարկուտ է տեղացել Տավուշի մարզի Նոյեմբերյան, Բերդ քաղաքներում և Տավուշ, Չինչին, Պտղավան, Զորական, Լճկաձոր, Հաղթանակ գյուղերում:

Վնասվել են ցանքատարածքներ և մշակովի այգիներ: Վնասի չափերը ճշգրտվում են:

ԱԻՆ-ը հայտնում է, որ նշված տարածքները ԱԻՆ «Մեվանծ» ՊՈԱԿ-ը չի վերահսկում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter