HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատահար «Խաչաղբյուր-2» հէկի շինաշխատանքների ժամանակ. եղվարդցի երիտասարդը զոհվել է

Հունիսի 3-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում գտնվող «Խաչաղբյուր-2» հէկի շինարարական աշխատանքներն իրականացնելիս ժայռաբեկորը պոկվել և ընկել է էքսկավատորի վրա, կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Պաղջուր գետակի վրա «Խաչաղբյուր-2» հէկի շինաշխատանքներ իրականացնելիս «Հյունդայի» մակնիշի էքսկավատորի վրա է ընկել մոտ 30 տոննա կշռող, 10-15 խմ ծավալով ժայռաբեկոր:

Պատահարի հետևանքով էքսկավատորի վարորդը՝ Եղվարդ քաղաքի բնակիչ, 1986 թ. ծնված Արտյոմ Խալաթյանը տեղում մահացել է:

Տեղանքի բարդ ռելիեֆի պատճառով հնարավոր չի եղել կիրառել ծանր տեխնիկա, աշխատանքներն իրականացվել են ձեռքի տեխնիկական միջոցներով: Փրկարարական աշխատանքներին մասնակցել են 14 հրշեջ-փրկարար, տեղի բնակիչներ և հէկի շինարարներ:

Ամբոջ գիշեր աշխատելով ու ժայռաբեկորները ձեռքի ուժով հեռացնելուց հետո` հունիսի 4-ին, հրշեջ-փրկարարները բեկորների տակից դուրս են բերել վարորդի դին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter