HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր Ամանոսում ու Ոսկեվազում ուժեղ քամին վնասել է տանիքներ, էլեկտրասյուներ և այգիներ

Հունիսի 3-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Նոր Ամանոս գյուղում ուժեղ քամու հետևանքով վնասվել են գյուղի մի շարք տների տանիքներ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ամբողջությամբ պոկվել է Մ. Ղազարյանին պատկանող տանը կից օժանդակ կառույցի տանիքը՝ 200 քմ մակերեսով, վնասվել են 10 տների տանիքներ, շրջվել են 6 էլեկտրասյուն և պտղատու ծառեր:

Նույն օրը տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում ուժեղ քամու հետևանքով վնասվել են գյուղի մի շարք տների տանիքներ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ պոկվել է Մ. Հակոբյանին պատկանող տան տանիքը' 100 քմ մակերեսով, մասամբ վնասվել են մի շարք տների տանիքներ, այգիներ, էլեկտրական լարեր, և շրջվել է երկու ծառ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter