Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հունիսի 5-6-ին՝ գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, հանրապետության հյուսիսային շրջաններում, հունիսի 7-9-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին արևմտյան է՝ 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հունիսի 7-ի ցերեկը և 8-ի գիշերը, կնվազի 4-5 աստիճանով:
Երևանում հունիսի 5-6-ին՝ երեկոյան ժամերին, հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է, հունիսի 7-9-ին՝ գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ:
Եղանակի տեսությանն ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ այստեղ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել