Հայաստանում Խորվաթիայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերն է հանձնել Սերժ Սարգսյանին
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Խորվաթիայի նորանշանակ դեսպան Իվան Ստարչևիչը (նստավայրը՝ Աթենք):
Անդրադառնալով դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո հայ-խորվաթական փոխգործակցության շուրջ քսանամյա պատմությանը՝ Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է արձանագրել, որ երկու երկրի միջև հարաբերությունները կայուն զարգացել են, և կա երկկողմանի շահագրգռվածություն՝ այդ հարաբերություններն ավելի ակտիվացնելու և բազմաբնույթ դարձնելու:
Հանդիպմանը զրուցակիցները կարևորել են երկու բարեկամ երկրների համագործակցությունը նաև միջազգային կառույցների շրջանակներում:
Իվան Ստարչևիչը վստահեցրել է, որ կանի ամեն հնարավորը՝ նպաստելու հայ-խորվաթական հարաբերությունների առավել ամրապնդմանն ու խորացմանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել