HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՏՄՊՊՀ. «Ռիչ Քոմփյութերս» խանութը մոլորեցրել է սպառողներին և կվճարի տուգանք՝ հասույթի 1%-ի չափով

Հունիսի 4-ին կայացած նիստում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական (ՏՄՊՊ) հանձնաժողովը քննարկեց «Էյջ-Թի Էլեքտրոնիքս» ընկերության նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու վերաբերյալ հարցը: Համաձայն մամուլի հրապարակումների՝ վերոնշյալ ընկերությանը պատկանող «Ռիչ Քոմփյութերս» համակարգչային խանութ-սրահը անիրական գովազդի միջոցով ակնհայտորեն խաբում և մոլորեցնում է սպառողներին:

Հարուցված վարչական վարույթի շրջանակում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Էյջ-թի էլեքթրոնիքսը» հեռուստատեսությամբ ներկայացնում է գովազդ, ըստ որի՝ միայն անձնագրով և սոցիալական քարտով հնարավոր է ապառիկ կերպով ձեռք բերել համակարգիչ:

Հանձնաժողովի դիտարկման ընթացքում հաստատվել է, որ երբ քաղաքացիները այցելում են խանութ, նրանց տեղեկացնում են, որ անհրաժեշտ է նաև աշխատանքի վայրից տեղեկանք, պարտադիր վարկային պատմություն և այլն, ինչի մասին սակայն գովազդում չի նշվում: Նման բովանդակությամբ գովազդ ներկայացնելը, այն դեպքում, երբ միայն անձնագիրը և սոցիալական քարտը ոչ բոլոր դեպքերում են բավարար համակարգիչ գնելու համար, մոլորեցնում է հասարակությանը՝ տնտեսվարողի, նրա գործունեության կամ առաջարկած ապրանքների վերաբերյալ, ինչը անբարեխիղճ մրցակցության դրսևորում է:

«Հանձնաժողովի որոշմամբ, օրենքի խախտման համար «Էյջ-Թի Էլեքտրոնիքս» ընկերության հանդեպ կիրառվեց տուգանք՝ նախորդ տարվա հասույթի 1 տոկոսի չափով»,- հայտնում է ՏՄՊՊՀ մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter