
Միխայիլ Բաղդասարովը չի կարդացել Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը
Համաձա՞յն է, արդյոք, գործարար Միխայիլ Բաղդասարովը Ռոբերտ Քոչարյանի` վերջին հարցազրույցում Հայաստանի տնտեսական վիճակին տված գնահատականին` հարցին գործարարն անկեղծորեն պատասխանում է, որ չի կարդացել Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը, գուցե բացակայել է այդ օրերին:
Լրագրողի մյուս հարցին, թե արդյոք այսօրվա վարած տնտեսական քաղաքականությունն է արդյունավետ, թե Քոչարյանի օրոք տարվող քաղաքականությունը, պատասխանում է, որ Ռ. Քոչարյանը փորձառու տնտեսագետ և քաղաքական գործիչ է, իսկ ինքը տվյալներ չունի, որպեսզի կարողանա ասել, թե ինչպես է այսօր զարգանում տնտեսությունը Հայաստանում:
Ինչ վերաբերում է շինարարության աճին, ապա, ըստ գործարարի, այն չի ավելացել, հակառակը, նվազել է` համեմատած 2007-2008 թթ.-ին: Ինչ վերաբերում է տնտեսության զարգացմանը, ապա այն Հայաստանում ուժեղագույն ճգնաժամ է ապրում: Իսկ ճգնաժամի «պիկը», Մ. Բաղդասարովի գնահատմամբ, դեռ չի եկել. այն կլինի 2013-ին, որին ինքը դեռ սպասում է. «Ավելի լավ է սպասեմ, քան թե չսպասեմ: Եթե սպասում ես, ուրեմն պատրաստվում ես, եթե չէ, ապա խնդիրներ կունենաս»,- հիմնավորում է Մ. Բաղդասարովը:
Մեկնաբանել