HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի բուհերը «Տեմպուսի» շրջանակում մասնակցում են 17 միջազգային կրթական ծրագրի

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է «Տեմպուս» միջազգային կրթական ծրագրի Հարավային Կովկասի տարածաշրջանային պատասխանատու Ֆրանց Շայդելին, ով Հայաստանում է ծրագրի մոնիթորինգի միջանկյալ փուլի դիտարկումները կատարելու նպատակով:

Արմեն Աշոտյանն ասել է, որ «Տեմպուս» միջազգային կրթական ծրագիրը ՀՀ բուհական համակարգի միջազգայնացման կարևոր գործիքներից է: Ֆրանց Շայդելը դրական է գնահատել հատկապես այն, որ ծրագրում ընդգրկված ՀՀ բուհերի ներկայացուցիչների մեջ մեծ է երիտասարդ դասախոսների ընդգրկվածությունը:

ԿԳՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ Հայաստանի բուհերը «Տեմպուսի» շրջանակում մասնակցում են 17 միջազգային կրթական ծրագրի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter