Արամ Հարությունյանը համաձայնել է, որ «հանքարդյունբերությունը չպետք է վնասի շրջակա միջայրին»
Բնապահապանության նախարար Արամ Հարությունյանն այսօր ընդունել է Ֆինանսական միջազգային կոորպորացիայի և Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկի պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել է հանքարդյունաբերության արդյուքում բնապահպանական վնասի նվազեցման մեխանիզմների կատարելագործման անհրաժեշտությունը: Որպես առաջնահերթ պայման՝ երկկողմանիորեն նշվել է նոր տեխնոլոգիաների ներդրման և բնապահպանական փորձաքննության միջազգային փորձի ներդրման հրատապությունը:
Արամ Հարությունյանն ընդգծել է Ամուլսարի ոսկու կորզման հանքավայրի հարցում հետագա զարգացումները պետք է ապահովեն Ջերմուկ առողջարանային քաղաքի, Սևանա լճի և հարակից տարածքների ջրային ավազանի ու կենսաբազմազանության պահպանման համար միջազգային ստանդարտներին համապատասխան պայամաններ:
«Կողմերը համաձայնվել են, որ հանքարդյունբերությունը չպետք է վնասի շրջակա միջայրին»,- հայնում է բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել