Լեհ անվանի ռեժիսոր Քշիշտոֆ Զանուսին ժամանում է Հայաստան
Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի եւ «Հայ Արտ սինեմա»-ի համատեղ իրականացրած «Կինոռեժիսուրայի բարձրագույն կուրսերում» ծրագրի շրջանակներում հունիսի 6-ին Հայաստան կժամանի լեհ անվանի կինոռեժիսոր, Կաննի մրցանակակիր, բազմաթիվ ֆիլմերի սցենարիստ եւ ռեժիսոր Քշիշտոֆ Զանուսին:
Զանուսին հունիսի 6 եւ 7-ին վարպետության դաս կանցկացնի «Կինոռեժիսուրայի բարձրագույն կուրսերում»` ցուցադրելով եւ մեկնաբանելով նաեւ հատվածներ իր ֆիլմերից:
ԵԹԿՊԻ-ի եւ «Հայ Արտ սիմենայի» համատեղ իրականացրած ծրագրի շրջանակներում «Կինոռեժիսուրայի բարձրագույն կուրսերում» արդեն իսկ վարպետության դասեր են անցկացրել ռեժիսոր- վավերագրող, ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արտավազդ Փելեշյանը, կինոռեժիսոր, սցենարիստ, մանկավարժ Իրակլի Կվիրիկաձեն, կինոսցենարիստ, ռեժիսոր, ՌԴ ժողորվրդական արտիստ Սերգեյ Սոլովյովը, կինոսցենարիստ, դերսասան, ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Պավել Ֆիննը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել