HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Նազարեթյանը մասնագիտական բուժման կարիք ունի

Վերջին շրջանում զանգվածային լրատվամիջոցներով Երևանի բնակչուհի Ամալյա Նազարեթյանի առողջական վիճակին վերաբերյալ հասարակական հնչեղությունը հաշվի առնելով` ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հանձնարարությամբ ստեղծվել էր մասնագիտական հանձաժողով` գլխավոր մասնագետ Սամվել Թորոսյանի ղեկավարությամբ։

Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարության մամլո ծառայությունը՝ իր տարածած հաղորդագրության մեջ նշելով, որ հանձնաժողովը, ուսումնասիրելով Ա. Նազարեթյանի առողջական վիճակը, եզրակացրել է, որ նա ներկայումս հիվանդ է և կարիք ունի հիվանդանոցային բուժման։ «Քանի որ նրա հիվանդությունն ունի քրոնիկի վերածվելու, ձգձգվող բնույթ, հիվանդանոցից դուրս գրվելուց հետո արտահիվանդանոցային պայմաններում տևական ժամանակ հիվանդի բուժումը կշարունակվի հոգեբույժի հսկողության ներքո»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter