HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է լուսանկարիչ Արա Գիւլերին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ստամբուլաբնակ հայազգի լուսանկարիչ Արա Գիւլերին, ում աշխատանքների ցուցահանդեսը երեկ բացվել է Հայաստանի ազգային պատկերասրահում: Աշխարհահռչակ լուսանկարչի «Բարև ձեզ» խորագիրը կրող ցուցահանդեսը ներառում է աշխարհի տարբեր անկյուններում և տարբեր ժամանակներում արված ավելի քան 100 աշխատանք:

Արա Գիւերը Հանրապետության Նախագահին պատմել է երևանյան ցուցահանդեսի մասին, կիսվել Հայաստան իր այցի տպավորություններով, խոսել նաև հետագա ծրագրերի մասին: Հանդիպման պատեհ առիթն օգտագործելով՝ Արա Գիւլերը համալրել է իր լուսանկարների հայտնի շարքը՝ անձամբ լուսանկարելով Նախագահ Սերժ Սարգսյանին: Հանդիպման ավարտին նա Նախագահին նվիրել է նաև իր աշխատանքներից մեկը: 

Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմի ասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter