Պատահար Սևան-Գավառ ճանապարհին. վարորդը զոհվել է
Երեկ՝ ժամը 19.16-ին, տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան-Գավառ ավտոճանապարհին` Նորաշեն գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
ՀՀ ԱԻՆ-ն հայտնում է, որ պարզվել է, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի 7-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի 30SU668 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել քարերին և ջրով լի երկաթյա տարրային, ինչից վարորդը՝ 1980 թ. ծնված Արթուր Հարությունյանը (Սևան քաղաքի բնակիչ), տեղում զոհվել է:
Ժամը 19.52-ին հրշեջ-փրկարարները ավտոմեքնայի միջից դուրս են բերել Ա.Հարությունյանի դին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել