HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատահար Երևան-Երասխ ավտոճանապարհին. ուղևորը մահացել է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ հունիսի 5-ին` ժամը 22.33-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի ուսումնարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 15-րդ կմ-ում «Օպել» մակնիշի 31ՍՕ779 պետհամարանիշով (վարորդ՝ Վիլիկ Մարգարյան` ծնվ.1967թ. ) ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, շրջվել և հայտնվել դաշտում, ինչից ուղևոր Տիգրան Վարդանյանը տեղում զոհվել է:

Հրշեջ-փրկարարները Վ.Մարգարյանին մոտեցրել են շտապօգնության մեքենային, ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել Մասիս քաղաքի բժշկական կենտրոն, այնուհետև` Երևան քաղաքի «Էրեբունի» բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատում են կայուն ծանր: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter