HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տնտեսական համագործակցության եվրոպական լիգային կենտրոնական խորհրդի նիստ` Հայաստանում

Այսօր` հունիսի 6-ին, Երևանում կմեկնարկի Տնտեսական համագործակցության եվրոպական լիգայի (ՏՀԵԼ) կենտրոնական խորհրդի երկօրյա նիստը,որը կհյուրընկալի ՏՀԵԼ հայաստանյան կազմակերպությունը:

ՏՀԵԼ կենտրոնական խորհուրդը կազմակերպության բարձրագույն մարմինն է և առաջին անգամ վերջինիս70-ամյա պատմության մեջ այս նիստը տեղի կունենա ԵՄ սահմաններից դուրս: Հատկանշական է, որ Հայաստանը ԵՄ անդամ չհանդիսացող միակ երկիրն է, որտեղ գործում է ՏՀԵԼ:

«Միջոցառման նպատակն է նպաստել Հայաստանի տնտեսության զարգացմանը, որը հիմնված կլինի եվրոպական արժեքների և բազմամյա միասնական տնտեսության կառավարման փորձի վրա: Եվրոպական փորձը կարող է արագ ոտքի կանգնեցնել Հայաստանի տնտեսությունը` մի կողմից ներդրումների մեծ հոսք ապահովվելու, մյուս կողմից` եվրոպական մոդելի կիրառման շնորհիվ», - նշեց ՏՀԵԼ Հայաստանյան կազմակերպության նախագահ Րաֆֆի Սեմիրջիանը:

Տնտեսական համագործակցության եվրոպական լիգա - Բրյուսել

ՏՀԵԼ-ն հիմնադրվել է 1946-ին և համարվում է եվրոպական պողպատի և ածուխի համայնքի, այնուհետև տնտեսական համայնքի հիմնադրման խթանող ուժերից մեկը: Կազմակերպությունում ներկայումս ներգրավված են բարձր հասարակական, քաղաքական և տնտեսական կշիռ ունեցող գործիչներ, ինչպիսիք են Բերնարդ Սնոյը (նախկինում Համաշխարհային բանկի և ԵԶՎԲ-ի գործադիր տնօրեն), Մարտինս դա Քրուզ Անտոնիո (Պորտուգալիայի նախկին արտաքին գործերի նախարար), Օլիվյեր Ժիսկարգ Դեէսթանգ և այլոք: Միավորելով մեծ թվով տնտեսական և քաղաքական գործիչներ` կազմակերպությունը մեծ ազդեցություն ունի Եվրոպական և ազգային մակարդակներում որոշում կայացնող կառույցների և տնտեսական համագործակցության խթանման վրա: Այն հանդիսանում է եվրոպական տնտեսական քաղաքականության և ինտեգրման հիմնական խթանող ուժը:

Տնտեսական համագործակցության եվրոպական լիգա – Երևան

ՏՀԵԼ-Հայաստանը հիմնադրվել է շուրջ մեկ տարի առաջ Հայաստանում գործող շուրջ 30 գործարարների և տնտեսագետների կողմից: Վերջինիս նպատակն է նպաստել Հայաստանի տնտեսական զարգացմանը և մերձեցմանը եվրոպական տնտեսության հետ: Գործունեության հիմնական ոլորտներն են ԵՄ անդամ պետությունների հետ տնտեսական փոխանակման նպաստումը (ներդրումներ), խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին պայմանագրի իրականացում և Հայաստան-ԵՄ առևտրի առանձին ոլորտների զարգացումը: Այս մասին հայտնում է ՏՀԵԼ-Հայաստանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter