HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ծաղկունք գյուղի 20-ամյա բնակչուհին տնից դուրս է եկել և չի վերադարձել

 

ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ ապրիլի 26-ին` ժամը 11.30-ի սահմաններում,  Արմավիրի մարզի  Ծաղկունք գյուղի 20-ամյա բնակչուհի Սոֆիկ Ներսիսյանը տնից դուրս է եկել  և անհայտ կորել: 
Արտաքին տվյալներն են` հասակը 170 սմ, միջին կազմվածքով, սև  կարճ մազերով, սև աչքերով, օվալաձև դեմքով, ուղիղ քթով, բարակ շրթունքներով: Հագին եղել է` սև տաբատ, վարդագույն վերնազգեստ, սպորտային սև կոշիկներ:
«Սոֆիկ Ներսիսյանը տառապում է հոգեկան հիվանդությամբ, մտավոր հետամնացությամբ:
Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Վաղարշապատի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 010-59-06-43, 0231-5-29-14 հեռախոսահամարներով»,- նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter