Մեկնարկել է սիրիահայերի զբաղվածության ապահովմանն ուղղված ծրագիրը
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի միջև ս/թ. մայիսի 31-ին ստորագրված պայմանագրի շրջանակներում մեկնարկում է Հայաստանի Հանրապետությունում սիրիահայերի զբաղվածության ապահովմանն ուղղված ծրագիրը:
Ծրագիրն ունի երեք ուղղություն.
- աշխատանքի տեղավորման մասնավոր կազմակերպությունների օժանդակությամբ աշխատանք փնտրողներին աշխատանքի տեղավորման նպատակով հավաստագրի (վաուչերի) տրամադրում,
- մասնագիտական ուսուցման դասընթացների կազմակերպում,
- աշխատանքի տոնավաճառի կազմակերպում:
«Ծրագրի մանրամասներին ծանոթանալու, լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև ծրագրում ընդգրկվելու համար սիրիահայերը կարող են դիմել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալություն (հասցե` ք. Երևան, Կարապետ Ուլնեցու 68) կամ զանգահարել 29-81-08 հեռախոսահամարով»,- հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել