HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով Տավուշի մարզում է

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ: ՀՀ նախագահի պաշտոնական կայքը հայտնում է, որ Ս.Սարգսյանն այցելել է Դիլիջանի միջազգային դպրոց, ծանոթացել միջազգային չափանիշներին համապատասխան և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ կառուցվող կրթական այդ հաստատության շինարարության ընթացքին, առկա խնդիրներին, իրականացվող մեծածավալ ներդրումներին և դպրոցի ուսումնական ծրագրերի մշակման աշխատանքներին:

Շրջայցի ավարտին Սերժ Սարգսյանը հոգաբարձուների խորհրդի անդամներ, դպրոցի նախագծի հիմնադիր Ռուբեն Վարդանյանի և դպրոցի ծրագրի ներդրողներից Գագիկ Ադիբեկյանի հետ ջրել է դեռևս 2010թ. ապրիլի 9-ին ի նշանավորումն «Հայաստանում Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի մեկնարկի իր տնկած ծառը: Այնուհետև Նախագահն աշխատանքային քննարկում է ունեցել Դիլիջանի միջազգային դպրոցի հիմնադիրների, հոգաբարձուների խորհրդի անդամների և պետական համապատասխան պաշտոնյաների հետ`դպրոցի, ինչպես նաև ընդհանուր առմամբ Դիլիջան քաղաքի զարգացման, քաղաքաշինական և ընթացիկ կարևոր ու հեռանկարային այլ հարցերի շուրջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter