Նվազագույն աշխատավարձն ավելանում է 30 տոկոսով
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին», «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» և «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին։
Նախագծերից առաջինի մշակման հիմք են հանդիսացել ՀՀ կառավարության 2013-2017 թթ. ծրագրի դրույթները, ինչպես նաև ՀՀ կողմից վավերացված միջազգային համապատասխան պայմանագրային պարտավորությունների կատարման անհրաժեշտությունը։
Ս.թ. հունվարի 1-ից 35 հազար դրամ սահմանված նվազագույն աշխատավարձի չափը ս.թ. հուլիսի 1-ից 10 հազար դրամով բարձրացնելու արդյունքում անհրաժեշտ կլինի համապատասխան փոփոխություններ կատարել վերը նշված մյուս օրենքներում։
Ակնկալվում է, որ մինչև 2017 թվականը նվազագույն աշխատավարձի չափը կկրկնապատկվի։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել