HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շինթույլտվությունները տրամադրվում են պարզեցված ընթացակարգով

Երևանի քաղաքապետարանում բնակչության կողմից ստացվող դիմումների մեջ զգալի թիվ են կազմում գործառնական նշանակության շինարարություն ծավալելու թույլտվություն ստանալու մասին դիմումները:  Ճարտարապետահատակագծային առաջադրանքի համար սահմանված է 10-օրյա ժամկետ, որից հետո քաղաքացին կարող է իր նախագծային առաջարկով դիմել Մեկ պատուհանի գրասենյակներ՝  միաժամանակ ստանալով նախագծի համաձայնություն և շինթույլտվություն:

Բնակչության սպասարկումն առավել հարմարավետ դարձնելու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մշակվել և ավագանու որոշմամբ սահմանվել է շինթույլտվության տրամադրման պարզեցված ընթացակարգ: Քաղաքապետի հանձնարարությամբ սահմանված պարզեցված ընթացակարգով,  եթե խոսքը արդեն կառուցված ցածրահարկ բնակելի տան, օրինակ՝ ցանկապատը կամ զրուցարանը վերակառուցելու մասին է,  քաղաքացիները կարող են դիմել տվյալ վարչական շրջանի մեկ պատուհանի գրասենյակ և 2-3 օրում ստանալ  էսքիզային առաջարկ: Նման դեպքերում շինթույլտվություն կամ ավարտական ակտ չի պահանջվում: Նախկինում, ի դեպ, նույն գործընթացը կարող էր շուրջ 1 ամիս տևել: Վարչական շրջանների աշխատակազմերում կարելի է համաձայնեցնել նաև  նոր բնակելի տների նախագծերը:

Եթե քաղաքացին   հնարավորություն չունի  նախագիծ պատվիրելու, քաղաքապետարանի կողմից անվճար հիմունքներով տրամադրվում են արդեն հաստատված նախագծի օրինակ և արագ շինթույլտվություն:

Եթե մասնավոր տնատիրության հատվածում կառուցվող նոր շինությունը գտնվում է հարևան տան շինության սահմանաեզրին, և կարող են դրանից բխող խնդիրներ առաջանալ, ապա անհրաժեշտ է նաև ունենալ հարևանի գրավոր համաձայնությունը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter