Շախմատի Եվրոպայի համալսարանական առաջնությունը` Հայաստանում
2013 թվականի մայիսի 29-ից հունիսի 2-ը Սլովենիայի Լյուբլյանա քաղաքում կայացել է Եվրոպայի համալսարանական սպորտի ասոցիացիայի նախագահության նիստը, որին հրավիրված էր նաև Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան:
Ինչպես հայտնում է ՀՀ ԿԳՆ-ն, նիստում քննարկվել են կազմակերպական մի շարք խնդիրներ, մասնավորպես 2014թվականին Ռոտերդամում կազմակերպվող համաեվրոպական ուսանողական խաղերին Հայաստանի համալսարանական թիմերի մասնակցության ընդլայնման հարցը:
Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի առաջարկությամբ որոշվել է նախագահության հաջորդ նիստը հոկտեմբերին անցկացնել Երևանում, ինչպես նաև 2015 թվականին Հայաստանում կազմակերպել Շախմատի Եվրոպայի համալսարանական առաջնությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել