HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայ լրագրողներ» նախաձեռնության հայտարարությունը

Զանգվածային լրատվական միջոցներում հոդվածների կամ տեսանյութերի միջոցով բարձրաձայնվող խնդիրները հաճախ անհրաժեշտ արդյունք չեն տալիս:

Համախմբվելով` լրագրողներն ավելի ազդեցիկ կարող են դարձնել իրենց ձայնը: Համախմբվելով` լրագրողները կարող են ավելի օգտակար լինել հանրության տարբեր շերտերին:

Անհրաժեշտ է նպաստել լրագրողական հանրության միասնական դիրքորոշումների ձևավորմանը` հասարակական հնչեղություն ստացած դրական ու բացասական դեպքերի ու երևույթների առնչությամբ: Անհրաժեշտ է նաև միավորվել` հանրօգուտ ակցիաների ու միջոցառումների անցկացման համար: Հաշվի առնելով վերոնշյալը` լրագրողները հռչակում են քաղաքացիական նախաձեռնության մեկնարկը:

Նախաձեռնությունն անվանվում է «Հայ լրագրողներ»: Այն ապաքաղաքական նախաձեռնություն է, օժտված է լիիրավ անկախությամբ, գործում է ՀՀ Սահմանադրության և օրենքի պահանջներին համապատասխան:

Նախաձեռնությունը բաց է բոլոր լրագրողների համար` անկախ քաղաքական կողմնորոշումից:

Նախաձեռնությունը պատրաստ է համագործակցել բոլոր այն քաղաքական գործիչների, գործարարների, կազմակերպությունների (այդ թվում` պետական մարմինների) հետ, որոնք այդ համագործակցության մեջ քաղաքական նպատակներ չեն հետապնդի:

Նախաձեռնող խումբ`

Գևորգ Խաչատրյան
Ժիրայր Գրիգորյան
Սամվել Ավագյան
Սուրեն Արեենց
Վանիկ Էլիզբարյան
Փայլակ Ֆահրադյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter