Սահմանվել են բնական գազի եւ էլեկտրաէներգիայի նոր սակագներ
Այսօր ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, քննարկելով բնական գազի, էլեկտրական էներգիայի սակագների սահմանման մասին հարցերը, որոշել է «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող բնական գազի համար սահմանել հետևյալ սակագները.
- Ամսական մինչև 10,0 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողներին վաճառվող բնական գազի սակագինը՝ 156 000 դրամ՝ սպառված յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի համար (ներառյալ ԱԱՀ-ն),
- Ամսական 10,0 հազար խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող սպառողներին վաճառվող բնական գազի սակագինը` 276.98 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի համար (ներառյալ ԱԱՀ-ն)։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագները.
1. 0,38 կՎ լարմամբ սնվող սպառողներին (այդ թվում՝ բնակիչ-բաժանորդներին) վաճառվող էլեկտրական էներգիայի ցերեկային սակագինը՝ 38 դրամ/կվտժ (ներառյալ ԱԱՀ-ն) և գիշերային սակագինը՝ 28 դրամ/կվտժ (ներառյալ ԱԱՀ-ն),
2. 6(10) կՎ լարմամբ սնվող սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի ցերեկային սակագինը՝ 35 դրամ/կվտժ (ներառյալ ԱԱՀ-ն) և գիշերային սակագինը՝ 25 դրամ/կվտժ (ներառյալ ԱԱՀ-ն),
3. 35 կՎ և բարձր լարմամբ սնվող սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի ցերեկային սակագինը՝ 29 դրամ/կվտժ (ներառյալ ԱԱՀ-ն) և գիշերային սակագինը՝ 25 դրամ/կվտժ (ներառյալ ԱԱՀ-ն):
Սահմանված սակագները ուժի մեջ կմտնեն 2013 թվականի հուլիսի 7-ից։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել