HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». Պետք է վարչապետին գործուղել Մադագասկար

Աշխարհահռչակ «Ֆորբս» ամսագրի տվյալների համաձայն, առավել անհաջող տնտեսություն ունեցող երկրների շարքում Հայաստանն աշխարհում զբաղեցնում է երկրորդ տեղը` զիջելով միայն Մադագասկարին:

«ՉԻ» - Մեր ջերմ ողջույնները Տիգրան Սարգսյանին: Նա, փաստորեն, հաջողեցրել է միաժամանակ և միլիարդավոր դոլարների վարկեր «կպցնել», և այնպես անել, որ տնտեսության վիճակն ավելի ծանր լինի, քան, ասենք, Զիմբաբվեում, Մոզամբիկում, մի խոսքով` ամբողջ աշխարհում:

Փաստորեն, աշխարհում Հայաստանից վատ միայն մի երկիր կա` Մադագասկարը: Նման տվյալների հրապարակումից հետո, ի դեպ, ցանկացած նորմալ երկրի վարչապետ անմիջապես հրաժարական կտար, եղած-չեղածը կհավաքեր ու կմեկներ, ասենք, Գվինեա-Բիսաու` տեղի ջունգլիներում որևէ ցեղապետի մոտ փորձի փոխանակման: Դա համենայն դեմս մի դրական արդյունք կունենար` շատ արա Հայաստանը կհայտնվեր երրորդ տեղում (Մադագասկարից և Գվինեա-Բիսաուից հետո):

Իսկ Տիգրան Սարգսյանը դրա փոխաեն շարունակում է անմեղսունակ կեցվածքով ճառեր արտասանել տնտեսական ճգնաժամի հաղթահարման մասին: Ստացվում է, որ մենք իսկապես պապուասներից շատ չենք տարբերվում: Այլապես չէինք հանդուրժի այս խեղկատակությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter