ՀՀԿ-ն անդրադարձել է Սյունիքի դեպքերին, բայց…
Քիչ առաջ ավարտված գործադիր մարմնի նիստում ՀՀԿ-ն Սյունիքի մարզպետի հարցը չի քննարկել: Այս մասին «Հետքին» տեղեկացրեց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նրա ասելով` գործադիր մարմնի անդամները քննարկել են բացառապես ներկուսակցական, ներքաղաքական խնդիրներ, այդ թվում` Գորիսում կատարված «ռազբորկան»:
Հիշեցնենք, որ երեկ հրաժարականի դիմում էր ներկայացրել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Նրա դիմումը կառավարությունը բավարարել էր, իսկ այսօր մարզպետի պաշտոնակատար է նշանակվել Սյունիքի փոխմարզպետ Արա Դոլունցը:
Է. Շարմազանովը նշեց, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցածը գտնվում է իրավական հարթության վրա, եւ անկախ կուսակցական պատկանելությունից եւ ունեցած դիրքից՝ մեղավորներն օրենքի առաջ պատասխան են տալու:
Նշենք, որ գործադիր մարմնի նիստին մասնակցել են հանրապետության եւ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը եւ այլոք:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել