HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». Ասում են` չէ՞

«Չեմ կարծում, որ իշխանությունը հատուկ լիազորված պատվիրակություն կազմի, որ գնա, Հայ ազգային կոնգերսի հետ երկխոսի: Դա աբսուրդ է»,- երեկ թերթի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը:

Ըստ նրա` իշխանությունը, ԵԽԽՎ լիագումար նիստում Սերժ Սարգսյանի նշած պաշտոնյաները, «ցանկացած պահի, ցանկացած սցենարով և ցանկացած քաղաքական թիմի հետ պատրաստ են նստել-երկխոսել»:

Թերթի թղթակցի հարցին, թե ինչպե՞ս են պատկերացնում երկխոսությունը` առանց պատվիրակության, ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը պատասխանել է. «Օրինակ, եթե կա խնդիր տնտեսության հետ կապված, նամակով կամ որևէ կերպ կարող են դիմել վարչապետին և ասեն` այսինչ ժամին կառավարության դահլիճում կամ կուզեն մեկ այլ տեղ, որտեղ կուզեն, եկեք քննարկենք»:

Այլապես, ըստ պատգամավորի, ստացվում է, որ Կոնգրեսը պատրաստ չէ երկխոսելու:

Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանն ասել է, որ նշված անձանց ասածը որևէ արժեք չունի: Այսինքն` կոնգերսը սպասում է Ս. Սարգսյանի պատասխանին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter