HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամփոփվել են Երևանի երաժշտական և արվեստի դպրոցների 6-րդ մրցույթ-փառատոնի արդյունքները

Երևանի երաժշտական և արվեստի դպրոցների 6-րդ մրցույթ-փառատոնը հունիսի 8-ին ամփոփվել է գալա-համերգով: Մրցույթին մասնակցել են Երևանի երաժշտական և արվեստի 25 դպրոցների 2000 աշակերտներ:

Մրցույթ-փառատոնում ընդգրկված են 12 անվանակարգեր՝ դաշնամուր, լարային նվագարաններ, կիթառ, փողային և հարվածային ժողովրդական գործիքներ, դասական և ժողովրդական մեներգեցողություն, երգչախումբ, համույթներ և այլն։

Մրցակարգով սահմանված «Լավագույն տասնյակը» գլխավորում է Երևանի քաղաքապետարանի ենթակայության Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցը, 2-րդ տեղում է Ղ. Սարյանի անվան երաժշտական և արվեստի դպրոցը, 3-րդ տեղում՝ Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցը:

«Մրցույթը տարեցտարի ավելի մեծ արդյունք է տալիս։ Այս տարի մրցապայքարն ավելի թեժ էր, քան նախորդ տարի. սա նշանակում է, որ մրցույթի հեղինակությունն ու Երևանի երաժշտական դպրոցների որակական աճը համաքայլ են»,- նշել է Երևանի քաղաապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Կամո Մովսեսյանը։

Լավագույն տասնյակում ընդգրկված բոլոր դպրոցները, պատվոգրերից զատ, ստացել են նաև դրամական պարգևներ՝ ըստ մրցութային տեղերի: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մեկնաբանություններ (1)

Սյուզաննա
Բարև ձեզ, ինչպես կարող ենք մասնակցել մրցույթին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter