HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հակառակորդը վերջին օրերին հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների` հունիսի 2-ից 8-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց:

Բացի վերոնշյալ խախտումներից, հունիսի 6-ի լույս 7-ի գիշերը հակառակորդի կողմից ձեռնարկվել է նաև դիվերսիոն հետախուզական գործողության փորձ: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած աչալուրջ գործողությունների շնորհիվ ադրբեջանական բանակի հերթական սադրանքը ձախողվել է:

Հակազդիչ գործողությունների արդյունքում պաշտպանության բանակը կորուստներ չի ունեցել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter