Որոշ պարզաբանումներ
Ես շնորհակալ եմ այս ֆորումի քննարկումներում վերջերս արծարծված որոշ տեսակետների, ինչպես նաեւ` պրն Գաբրիելյանի մեկնաբանություններում բարձրացված հարցերին պատասխանելու հնարավորության համար:
Նախ` կարեւորեմ այն հանգամանքը, որ անհրաժեշտ է որոշակի զգուշություն ցուցաբերել, որպեսզի Ընթացիկ հաշվեկշռի (ԸՀ) եւ Կապիտալի եւ ֆինանսական հաշվեկշռի (ԿՀ) հոդվածները չշփոթվեն եւ չհամադրվեն միմյանց հետ: Հարկ է նշել, որ Կենտրոնական բանկի (ԿԲ) կողմից պահուստների չկուտակման դեպքում ընթացիկ հաշիվը հավասարվում է կապիտալի հաշվին: Այլ կերպ ասած՝ եթե առկա է ԸՀ -ի պակասորդ, ապա որպես հակակշիռ ԿՀ-ի ճիշտ նույն մեծության` ավելցուկ կունենա, որը հանդես կգա որպես նշված պակասորդի ֆինանսավորման աղբյուր, եւ հակառակը:
Եթե 1) ապրանքների եւ ծառայությունների արտաքին առեւտրի, 2) պետական եւ մասնավոր տրանսֆերտների/փոխանցումների, 3) գործոնային եկամուտների հոդվածները պատկանում են ԸՀ-ին, ապա՝ 1) օտարերկրյա ուղղակի ներդրումները, 2) պորտֆելային ներդրումները ԿՀ-ին պատկանող հոդվածներ են: Ճիշտ չէ ընտրել ԿՀ-ի միայն այն հոդվածները, որոնք հարմար են կոնկրետ պնդման հիմնավորման համար, եւ հայտարարել, որ արժույթի վրա մեծ (կամ ոչ մեծ) չափի ճնշում կա: Պետք է դիտարկենք կա՛մ ԸՀ-ն, կամ էլ ԿՀ-ն, ոչ թե երկուսը միաժամանակ, քանի որ, ըստ սահմանման, մեկը մյուսի ճշգրիտ հայելային արտացոլումն է, եթե ուժի մեջ է այն ենթադրությունը, որ ԿԲ-ն պահուստներ չի կուտակում:
Նախապես պայմանավորվենք, որ հաջորդիվ մեր եզրակացություններում հիմնվելու ենք Ընթացիկ հաշվեկշռի վրա, քանի որ, կարծում եմ, ընթերցողների մեծամասնության համար ավելի դյուրին կլինի գործ ունենալ այս հաշվի հետ այն պատճառով, որ այն ներառում է ապրանքների եւ ծառայությունների ներմուծումն ու արտահանումը, արտերկրյա դրամական փոխանցումները, արտերկրում աշխատողների աշխատավարձը: [1/] Անշուշտ, եթե դիտարկենք ՀՀ ԸՀ-ի մշտապես բացասական սալդոն, ամեն ինչ պարզ է եւ միանշանակ` դրամը պետք է արժեզրկվի, ոչ թե արժեւորվի, քանի որ այս դեպքում դրամի պահանջարկն (այսինքն` արտահանումը եւ ընթացիկ հաշվեկշռի մյուս բոլոր կրեդիտային հոդվածները) ավելի փոքր է, քան դոլարի պահանջարկը (այսինքն` ապրանքների եւ ծառայությունների ներմուծումը եւ ընթացիկ հաշվի մյուս բոլոր դեբիտային հոդվածները):[2/]
Երկրորդ հարցը վերաբերում է արտերկրյա դրամական փոխանցումների հոսքերի կանխատեսելիությանը (պրն Գաբրիելյանի կողմից արծարծված խնդիրը)` նոմինալ արտահայտությամբ, սակայն, որն ավելի կարեւոր է, հարաբերական ցուցանիշով, այն է՝ կշռված տնտեսության մեծությամբ, որն էլ չափվում է ՀՆԱ ծավալով: Իմ նախորդ` հիմնական հոդվածին հավելեմ, որ նշյալ հոսքերը գլխավորապես կախված են փոխանցման դեմոգրաֆիական գործոններից, ինչպես նաեւ` փոխանցումների ծագման եւ ընդունման երկրներում տեղի ունեցող զարգացումներից: Եթե մի թռուցիկ հայացք գցենք աշխարհում արտերկրյա դրամական փոխանցումներին վերաբերող տնտեսագիտական ուսումնասիրություններին, ապա կպարզվի, որ ողջ աշխարհում փոխանցումները սովորաբար Ո-աձեւ ֆունկցիայի տեսք ունեն եւ կախված են հայրենիքից դուրս գտնվելու ժամանակահատվածի տեւողությունից. սկզբում փոխանցումներն աճում են (այն ժամանակահատվածում, երբ փոխանցողները հաստատվում են արտերկրում եւ սկսում են ավելի մեծ գումար վաստակել), այնուհետեւ նվազում են (հայրենիքի հետ կապերի թուլացմանը զուգընթաց կամ փոխանցումները ստացող հարազատի/ների մահից հետո: Ընտանիքին/հարազատներին գումար ուղարկելու հրատապությունը նվազում է նաեւ այն դեպքում, երբ հայրենի երկիրը տնտեսապես բարելավվում է` նվազեցնելով փոխանցման անհրաժեշտությունը): [3/]
Հայաստանյան ենթատեքստում դրամական փոխանցումների պատկերն ամբողջականացնելու համար անհրաժեշտ է համադրել երկու հանգամանք` վերցնել փոխանցումների նկարագրված Ո-աձեւ վարքագիծը եւ ի հավելումն դրա` ենթադրել, որ Հայաստանից միգրացիան վերջին տարիներին համարյա ավարտվել է, որը կնշանակի, որ հայրենիք եւ հարազատներին գումար ուղարկողների պոտենցիալ թիվը, հավանաբար, հասել է իր առավելագույն մակարդակին: Այս համադրումից ստացվող պատկերը հետեւյալն է` արտերկրյա դրամական փոխանցումների հոսքը պետք է դանդաղի եւ որոշ ժամանակ անց անկում ապրի` անկախ այն հանգամանքից, թե գումար փոխանցողները որքան են հարստացել (ներառյալ ՌԴ-ում նավթի գների բարձրացման պատճառով): Իսկ եթե որպես ցուցանիշ վերցնենք Հայաստան հոսող դրամական փոխանցումների եւ ՀՆԱ-ի (որը վերջին տարիներին զգալիորեն աճել է, հատկապես դոլարային արտահայտությամբ) հարաբերությունը, ապա նկարագրված իրավիճակում պատկերը նույնիսկ ավելի ցայտուն կդառնա` փոխանցումների եւ ՀՆԱ հարաբերության ցուցանիշն ավելի արագ տեմպով կնվազի, քանի որ ՀՆԱ-ն բավականին բարձր տեմպով է աճում:
Այս դեպքում, ՀՀ հոսող դրամական փոխանցումների տվյալները (որոնց մասին խոսեց պրն Գաբրիելյանը) ՀՆԱ-ով կշռվելու դեպքում եւս կարտացոլեին այդ նվազման միտումը: Ավելին, դրամական փոխանցումներն այս պարագայում, դրամական զանգվածներով կշռվելու դեպքում, առավել եւս նվազում կարտացոլեն (քանի որ երկու զանգվածներն էլ վերջին տարիներին ՀՆԱ-ից ավելի արագ են աճել), իսկ դրամական ագրեգատներով կշռված փոխանցումների ցուցանիշը հենց այն ցուցանիշն է, որ իրականում թույլ է տալիս գնահատել, թե արդյոք Կենտրոնական բանկը կարո՞ղ է պատշաճ կերպով կառավարել այդ հոսքերը: Անշուշտ, կարելի է պնդել, որ դրամական փոխանցումների այս նվազման կանխատեսումը պահանջում է որոշակի հիմքային կամ խորքային գործընթացների իմացություն, սակայն դա անհնարին չէ: Այս պարագայում միակ անորոշությունն այն է, թե դրամական փոխանցումները որքան ժամանակ դեռեւս պետք է աճեն, որպեսզի հասնեն իրենց առավելագույն սահմանին, որից հետո էլ կսկսվի անկման գործընթացը: Սակայն դա փորձնականորեն գնահատելը խնդիր չպետք է հարուցի, եթե կիրառվեն համապատասխան գործիքներ, եւ եթե առկա լինի խնդրի խորքային բացահայտման եւ սկզբնապատճառները հասկանալու ցանկություն:
Հարկ եմ համարում մեկ անգամ եւս շեշտել, որ ազգային արժույթի նկատմամբ ճնշումների վատ կառավարման մեղքը միայն Կենտրոնական բանկինը չէ: Կարծում եմ, որ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը, Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությունը եւ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հավասարապես, եթե ոչ ավելի մեղավոր են այս հարցում: Պատճառն այն է, որ նշյալ մարմինները թերացել են ճշգրիտ տնտեսական զարգացման հայեցակարգի ձեւավորման հարցում եւ հստակ կերպով չեն պատկերացրել, թե ինչպես պետք է գործի ՀՀ տնտեսությունը, որպեսզի հաջողության հասնի եւ միջազգային ասպարեզում մրցունակ լինի:
Հայաստանը, որն աշխարհագրական անբարենպաստ դիրքում գտնվող, ոչ բարեկամաբար տրամադրված հարեւաններով շրջապատված եւ հսկայական տրանսպորտային ծախսերի խնդիր ունեցող (չունի ուղիղ ելք դեպի ծով) երկիր է, չպետք է 2 տարվա ընթացքում ազգային արժույթի մոտ 40 տոկոս իրական արժեւորում ապրեր: Եթե վերոնշյալ նախարարությունները փոքրիշատե մտածեին ՀՀ տնտեսական զարգացման հիմնահարցի շուրջ, ապա, հավանաբար, կհանգեին այն եզրակացությանը, որ ՀՀ տնտեսական առաջընթացը մեծապես կախված է ոչ այլ ինչից, եթե ոչ արտահանման խթանումից, քանի որ ներքին շուկան փոքր է եւ թույլ չի տա կորպորացիաներին կոնսոլիդացվել չափերից բխող տնտեսական օգուտներ քաղելու նպատակով, եւ լուրջ ներդրումներ կատարեր նորամուծությունների մեջ: Իսկ այս վերջին երկու գործոններն անհրաժեշտ են տնտեսական աճի համար: Քանի դեռ Հայաստանը չի դիտարկվում որպես մի երկիր, որտեղ կարելի է արտադրել եւ որտեղից կարելի է արտահանել, խոշոր եւ աճող ընկերություններից շատ քչերը կցանկանան աշխատելՀայաստանում: Եվ երկիրը կմնա միայն շինարարության ոլորտով պայմանավորված տնտեսական աճի հույսին, որն ինքնին աղետալի հետեւանքներ կարող է ունենալ (չնայած այն հանտամանքին, որ ինչպես շահութաբեր շատ ճյուղեր, այս մեկը եւս կենտրոնացած է փոքրաթիվ եւ իշխանությունների հետ կապված «տործարարների» ձեռքերում): Կարեւոր չէ, թե ԿԲ-ն կամ այլոք ինչպիսի տնահատականներ են տալիս վերջին տարվա ընթացքում ՀՀ արտահանման վրա ազտային արժույթի արժեւորման ունեցած ազդեցությանը (իհարկե, նրանք պնդում են, որ բացասական ազդեցությունը մեղմ չափերի է):
Մեկ փաստ միանտամայն անհերքելի է. ոչ ոք իրականում չտիտի, թե ինչպիսին կլիներ արտահանման աճը, եթե չլիներ ազտային արժույթի այս հսկայական եւ սրընթաց արժեւորումը: Տնտեսատիտությունը որպես տիտություն խոցելի եւ ոչ ճշտրիտ դարձնող հանտամանքն այն է, որ այն թույլ չի տալիս, այսպես կոչված, «հակադրելի փորձարկումներ» իրականացնել: Այլ կերպ ասած՝ հնարավոր չէ կրկնել միեւնույն փորձը այլ հավասար պայմաններում (մյուս բոլոր տործոնները հաստատուն պահելով)` փոփոխելով միայն տործոններից մեկը՝ այն, որն ազդում է վերջնական արդյունքի վրա (տվյալ դեպքում՝ իրական փոխարժեքի արժեւորումը):
Տնտեսատետները միայն կարող են «տուշակել» կամ կանխատեսել հնարավոր արդյունքը՝ նախապես տիտենալով, թե ինչպիսին է այդ տործոնի եւ արդյունքի միջեւ կախվածությունը: Եվ եթե հաշվի առնենք, որ արտահանողները կարող էին 40 տոկոսով ավելի մեծ եկամուտ վաստակել, քան այժմ են վաստակել, մնում է միայն ենթադրել, որ արդյունքն ինչպես նրանց համար, այնպես էլ ողջ տնտեսության համար շատ ավելի բարենպաստ կարող էր լինել: Տարածաշրջանի երկրների մեծամասնությունը եւ Հայաստանի հետ համեմատելի երկրների մեծ մասն ապրել են իրենց արժույթների նկատմամբ նմանատիպ ճնշումներ: Դրանց մի մասը տեղի է ունեցել ԸՀ-ի հոդվածների միջոցով (օրինակ` արտերկրյա դրամական փոխանցումները Մոլդովայում), իսկ մյուս մասը` ԿՀ-ի հոդվածներով (ներդրումներ նավթարդյունաբերությունում, ինչպես, օրինակ, Ադրբեջանում):
Այնուամենայնիվ, եթե չեմ սխալվում, այդ երկրներից եւ ոչ մեկը նման մասշտաբի արժեւորում թույլ չի տվել, քանի որ քաղաքականություն իրականացնող մարմիններն, ամենայն հավանականությամբ, ժամանակին տիտակցել են, որ իրենք պետք է քայլեր ձեռնարկեն եւ մեղմեն արատ արժեւորման հետ կապված արտահանող ձեռնարկությունների ծախսերը, որպեսզի խուսափեն իրենց երկրներում արտահանման պոտենցիալի խաթարումից: ՀՀ կառավարությունը պետք է վարվեր ճիշտ այդպես, դրանով իսկ կմեղմեր դրամի արժեւորումը եւ արտահանողներին հնարավորություն կընձեռեր հարմարվել արժեւորման ցնցմանը: Ինչ-ինչ պատճառներով կառավարությունը որոշեց փաստի առաջ կանգնեցնել արտահանող ձեռնարկություններին եւ ողջ ծախսի բեռը միանգամից նրանց հրամցնել` հավանաբար մտածելով` «ինչու՞ երկարաձգել չարչարանքը, եթե կարելի է ստիպել, որ հիվանդը միանգամից շոկային թերապիա անցնի»: Կարծում եմ` սա սխալ մոտեցում էր, քանի որ այդ կերպ սպանեցին «հիվանդին»:
Ծանոթագրություններ
1/ Առաջարկելով կենտրոնանալ ԸՀ-ի վրա` ամենեւին նկատի չունեմ, որ ԿՀ-ի հետ կապված հոսքերը կարեւոր չեն փոխարժեքի որոշման հարցում: Պարզապես ընտրվում է ԸՀ-ն, քանի որ ԿՀ-ի հոդվածներն այնքան կարեւոր չեն ՀՀ տեսանկյունից եւ իրենք իրենցով խոշոր ռիսկ չեն ներկայացնում ազգային արժույթի նկատմամբ ճնշումների տեսանկյունից. ՀՀ ԸՀ-ի համախառն հոսքերը շատ ավելի մեծ ծավալ ունեն, քան ԿՀ-ի հոսքերը:
2/ Ճիշտ է, ԸՀ-ի պակասորդի մեծությունը ցույց չի տա, թե ինչ չափով կարժեզրկվի արժույթը, քանի որ դա կախված է միջին ժամկետում ընթացիկ հաշվի հավասարակշռության վիճակից: Սակայն այն, այնուամենայնիվ, կհուշի, թե կարճաժամկետ հատվածում արժույթի նկատմամբ ճնշումները ո՞ր ողղությամբ կշարժվեն: Եթե առկա է ընթացիկ հաշվի պակասորդ, ապա հավանական է, որ կարճաժամկետ հատվածում կարելի է սպասել արժեզրկման, այլ ոչ արժեւորման ճնշումներ:
3/ Պատկերն էապես չի փոխվի, եթե ներառվեն նաեւ սեզոնային աշխատողները, քանի որ այս միջոցով եկող դրամական փոխանցումները մշտական միգրացիայից ստացված փոխանցումներին նմանատիպ հատկություններ ունեն:
Նժդեհ Մելքոնյանը տնտեսագետ է, ապրում է ԱՄՆ-ի Ինդիանա նահանգում եւ մասնագիտանում է տնտեսական զարգացման հարցերում` ներառյալ անցումային տնտեսությունների ոլորտը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել