ՌԴ դեսպանը՝ ՀՀ ՊՆ-ում
Այսօր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ ընդունեց Ռուսաստանի Դաշնության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին:
Հանդիպման ընթացքում կողմերը, բարձր գնահատելով պաշտպանության ոլորտում հայ-ռուսական փոխհարաբերությունների մակարդակը, իրենց վստահությունը հայտնեցին ռազմավարական դաշնակից երկու պետությունների միջև համագործակցության զարգացման հեռանկարների վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել