
Բիզնեսմենների վազք (լուսանկարներ)
Այսօր Երևանի կենտրոնում կայացավ Yerevan business run անվանումը կրող վազքի մրցույթը, որին մասնակցում էին ինչպես կազմակերպությունների ներկայացուցիչներ, այնպես նաև պրոֆեսիոնալ վազորդներ և ուղղակի վազքի սիրահարներ: Կազմակերպությունները 10 կմ վազքատարածությունը հաղթահարելու համար վազեցին փոխանցումավազքով՝ 3 հոգանոց թիմով, որոնցից հաղթողի անունը երեկոյան կհայտարարվի:
Անհատական արդյունքով եզրագիծն առաջինը հատեց Վարազդատ Գուլոյանը: Նա 10 կմ-ը հաղթահարեց 36 րոպեում:
Վազքին մասնակցում էին տեղական և միջազգային կազմակերպությունների թիմեր:
Կազմակերպիչների խոսքերով, այս մրցույթը կոչված էր առողջ ապրելակերպը մասսայականացնելու, ինչպես նաև ընկերությունների կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը բարձրացնելու համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել