Նախարարությունը մի շարք խախտումներ է բացահայտել
Բնապահպանական պետական տեսչության կողմից 03.06-07.06.2013 թթ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 400.0 հազ. դր ընդհանուր գումարով վարչական տուգանքի 6 որոշում և հաշվարկվել է 122.25 հազ. դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման 1 գործով ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ. դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 11.25 հազ. դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Փայտանյութի ապօրինի տեղափոխում
Անտառների վերահսկողության աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում արձանագրված 2 դեպքի համար 2 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 200.0 հազ. դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 111.0 հազ. դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ապօրինի որս
Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների և ՀՀ ոստիկանության Սևանի բաժնի հետ համատեղ իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքում իրականացվել է վարչական վարույթ: Ապօրինի խեցգետնի որսի 1 դեպքի համար 1 ֆիզիկական անձ ենթարկվել է 50.0 հազ. դր գումարով վարչական տուգանքի: Առգրավված 5 կգ խեցգետինը Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից կենդանի վիճակում բաց է թողնվել Սևանա լիճ:
Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների և «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հետ համատեղ իրականացված վերահսկողական աշխատանքների ընթացքում առգրավվել է տիրազուրկ 8 հատ ձկնորսական ցանց, 58 հատ (17.5 կգ) սիգ տեսակի ձուկ: Ձուկը սահմանված կարգով հանձնվել է «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ:
Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում արձանագրված 2 դեպքի համար իրավախախտների նկատմամբ կայացվել է 100.0 հազ. դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:
Երևանի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում առգրավված 42 հատ սիգ տեսակի ձուկը հանձնվել է թիվ 141 գիշերօթիկ հանրակրթական մանկապարտեզ:
Ընդհանուր առմամբ բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 972.5 հազ. դր գումար:
Այս մասին հայտնում են բնապահպանության նախարարությունից:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել