HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ակունք գյուղում ենթադրում են, որ ամուսինը սպանել է կնոջն ու դանակահարել երեխաներին

Հունիսի 9-ին` ժամը 21.45-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ է ստացվել՝ իբր Ակունք գյուղում ամուսինը սպանել է կնոջն ու դանակահարել երեխաներին: 

Ինչպես նշված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ, մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 21.30-ի սահմաններում, 1976 թ. ծնված Աշոտ  Գևորգյանը տանը դանակահարել և սպանել է կնոջը` 1982 թ. ծնված Անուշ  Գասպարյանին, դանակով մարմնական վնասվածքներ է հասցրել դստրերին` 2001 թ. ծնված Շողակաթ  և 2007 թ. ծնված Մարիամ  Գասպարյաններին, որից հետո դանակով հարվածել է իրեն` ստանալով որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք: 

Աշոտ  Գևորգյանը, Շողակաթ և Մարիամ  Գասպարյանները տեղափոխվել են հիվանդանոց:

Դեպքի վայրից առգրավվել է 6 խոհանոցային դանակ:

Աշոտ  Գևորգյանը ձերբակալված է և գտնվում է հիվանդանոցում:

Փաստի առթիվ Կոտայքի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:
Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter