HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարզերում ընթանում են «Բազե» փառատոնի մասնակիցների նախընտրական փուլերը

Հուլիսի 6-ին Հանքավանում անցկացվեց մարզային երիտասարդական հավաք։ Արդեն հինգերորդ տարին է, ինչ Կոտայքի մարզում կազմակերպվում են մարզային երիտասարդական հավաքներ։ Հինգերորդ մարզային երիտասարդական հավաքն այս տարի նվիրված էր Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա և Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 15-ամյա հոբելյաններին։ Հավաքի պատվավոր նախագահը Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանն էր։

Հուլիսի 6-ին կազմակերպված միջոցառմանը մասնակցել են Կոտայքի մարզի 33 համայնքների ջոկատներ։ Մարզային երիտասարդական հավաքի ընթացքում ընտրվել են «Բազե-2011» համահայկական երիտասարդական հավաքի կազմում ընդգրկվելիք «Կոտայք» ջոկատի 7 հոգանոց կազմը և Բյուրականում կայանալիք «Բազե» ճամբարի 30 մասնակիցները։

Այս օրերին հանրապետության մարզերում տեղի են ունենում «Բազե» երիտասարդական փառատոնի մասնակիցների նախընտրական փուլերը։ Փառատոնը կիրականացվի երկու փուլով՝ «Բազե» ճամբար, որը տեղի կունենա հուլիսի 22-31-ը Բյուրականում, և «Բազե» համահայկական երիտասարդական հավաք, որը կանցկացվի օգոստոսի 20-24-ը Ծաղկաձորում։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter