HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանրապետության տարբեր մարզերում անցկացվել է Շրջակա միջավայրի պահպանության միջազգային օրվան նվիրված միջոցառումների շարք

ՀՀ բնապահպանության նախարարությունը Շրջակա միջավայրի պահպանության օրվա կապակցությամբ մի շարք միջոցառումներ է անցկացրել Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքներում:

Համայնքների բնակիչների հետ տարածքների մաքրման միջոցառումներ են անցկացվել «Սևան» ազգային պարկում, Տավուշի մարզի Զիկատար գյուղի հարակից տարածքներում՝ «Զիկատար» բնապահպանական կենտրոն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ, Սյունիքի մարզի Շիկահող գյուղի հարևանությամբ գտնվող «Շիկահող» պետական արգելոցում: Սյունիքի մարզի Մեղրիի տարածաշրջանի «Արևիկ» ազգային պարկում ՄԱԿ-ի գրասենյակի հետ համատեղ իրականացվել են աղբյուրների շրջակայքի բարենորոգման աշխատանքներ:

«Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցները Դիլիջանի «Օրհուս» կենտրոնի ակտիվիստների հետ կատարել են Վանաձորի և  Հաղարծինի տարածքներում տեղակայված տաղավարների, գետերի ափերի  մաքրման աշխատանքներ: «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ Երևանում աշակերտների և  ուսանողների հետ համատեղ կայացել են էկոկրթական հանդիպումներ: Շիրակի մարզի «Արփի լիճ» ազգային պարկում անցկացվել է բնապահպանական թեմաներով աշակերտների լուսանկարների ցուցահանդես-մրցույթ:

Այս մասին հայտնում է ԲՆ մամուլի ծառայությունը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter