HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջրվեժի լճում մարդ է խեղդվել

Հուլիսի 6-ին` ժամը 14.22-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան-Ձորաղբյուր ավտոճանապարհին գտնող «Ջրվեժ» անտառ-պարկի արհեստական լճում խեղդվել է քաղաքացի:

Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ լրատվական կենտրոնը, դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը (պարամեդիկներով) և Փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատի հերթապահ խումբը:

Ժամը 15.36-ին փրկարարների ուժերով լճից դուրս է բերվել Երևան քաղաքի բնակիչ 1988թ. ծնված Մարատ Հակոբյանի դին և հանձնվել ոստիկանության աշխատակիցներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter