
Երևանում պայթուցիկ սարք է հայտնաբերվել
Հունիսի 10-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայի թիվ 32/2 հասցեի մոտ պայթուցիկ սարք է հայտնաբերվել: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ արձագանքման խումբը: Հրշեջ-փրկարարներն իրականացրել են հերթապահություն:
Ոստիկանության աշխատակիցները գտածոն՝ ականանետի ականը, Արցախի պողոտայի թիվ 34/1 հասցեի մոտակայքից տեղափոխել են ոստիկանության Էրեբունու բաժին: Այս մասին հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել