HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկնարկում է «IDEAS ներառական որոշումներ հավասար և հաշվետու հասարակության համար» ծրագիրը

Բրիտանական խորհուրդը նախաձեռնում է «IDEAS ներառական որոշումներ հավասար և հաշվետու հասարակության համար» ծրագիրը: Եռամյա ծրագրի նպատակն է աջակցել տեղական ինքնակառավարման մարմիններին և քաղաքացիական հասարակությանը, որպեսզի միասին իրականացնեն որոշումների կայացման գործընթացը՝ հաշվի առնելով հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներն ու կարիքները:

Ծրագրի առաջին «Future Search» համաժողովը կազմակերպվելու է հունիսի 12-ից 14-ը: Համաժողովին մասնակցելու են կառավարության, հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչները, որոնց ուշադրության կենտրոնում են լինելու ոլորտի առկա խնդիրները, քննարկելու են լուծման հնարավորությունները և կազմելու գործողությունների ծրագիր:

Համաժողովին մասնակցելու են հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով հետաքրքրված և ոլորտում դերակատարություն ունեցող շահագրգիռ բոլոր կողմերը՝ նպատակ ունենալով ապահովել ոլորտի համապարփակ և ընդգրկուն քննարկում: Համաժողովը կվարի Միացյալ Թագավորությունից ժամանած փորձագետ Մայքլ Մուրը:

«Future Search» համաժողովից հետո լրագրողներից, ՀԿ-ների և կառավարության ներկայացուցիչներից կազմված խմբերն աշխատելու են ՏԻՄ որոշումների կայացման համակարգի և ձեռնարկների մշակման ուղղությամբ, որոնց նպատակն է լինելու հստակ քայլերի և խորհրդատվության միջոցով ներկայացնել հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների ներգրավման մեխանիզմները որոշումների ընդունման գործընթացում: IDEAS ծրագրի ընթացքում կազմակերպվելու են համաժողովներ, փորձի փոխանակման այցելություններ Միացյալ Թագավորություն, Հորդանան և Ուկրաինա:

Ծրագիրն իրականացվում է վեց երկրում՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Հորդանան, Լիբանան և Ուկրաինա: Այն ֆինանսավորում է Եվրոպական միությունը: Հայաստանում ծրագիրն իրականացվում է Բրիտանական խորհրդի և «Ունիսոն» ՀԿ-ի հետ համատեղ, իսկ մյուս հինգ երկրում՝ տեղի գործընկեր կազմակերպությունների հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter